Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Մանկության տարիներին «թուրք» բառը նշանակում էր «կոպիտ» և «վայրենի»

«Մանկության տարիներին «թուրք» բառը նշանակում էր «կոպիտ» և «վայրենի»
14.09.2025 | 11:24

Թուրք գրող Ֆալիհ Ռըֆքը Աթայն (1894-1971) իր մանկության հիշողությունների մասին հետաքրքիր միտք է գրում, կապված «թուրք» անվան հետ:

«Լավ չեմ հիշում, թե երբ առաջին անգամ ինձ թուրք անվանեցին։ Մանկության տարիներին «թուրք» բառը նշանակում էր «կոպիտ» և «վայրենի»։

Մենք իսլամական համայնքի անդամ էինք և «օսմանցիներ»։ Մեզ համար կրոնագիտության գլխավոր դասն այն էր, որ «կրոնն ու ազգային պատկանելությունը մեկ են»։ «Հայրենիք» բառն արգելված էր։

Այս տերմինը ես տեսա գրքերում, երբ մեծանում էի և կարդում Նամըք Քեմալին (1840-1888)։ «Թուրք» բառը ես սեփական ականջներով լսեցի միայն Սահմանադրական շրջանում։ Մենք Սուլթանի ծառաներն էինք։ Ամեն երեկո դասերից հետո շարքերով կանգնում էինք ու գոչում․ «Կեցցե՛ իմ Սուլթանը»…

Դպրոցում մենք արաբներին կոչում էինք արաբներ, ալբանացիներին՝ ալբանացիներ, հույներին՝ ռում, իսկ մեզ՝ օսմանցիներ»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6562

Մեկնաբանություններ